Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը հաղորդագրություն է տարածել
![]() Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Այս մասին ասվում է Մալաթիայի տոնավաճառի տնօրինության տարածած հաղորդագրությունում: Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Ցանկանում ենք հայտնել նաև, որ տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում տոնավաճառի տարածքում և կազմի համապատասխան արձանագրություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշված աշխատանքների կատարումը հաստատվել է երկկողմանի ստորագրված արձանագրությամբ, իսկ մնացած մասով պատրաստակամ է եղել ավարտին հասցնել մնացած աշխատանքները, դիմել է նույնիսկ տեսչական մարմնին՝ ակնկալելով նրանց կողմից համապատասխան մասնագետի խորհրդատվություն: Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած մի շարք իրականությանը չհամապատասխանող հոդվածներ, հանրությանը թյուրըմբռման մեջ չգցելու նպատակով, խնդրում ենք, մեր հարգարժան լրատվամիջոցներին հրապարակել միմիայն հավաստի տեղեկատվություն: Տոնավաճառի տնօրինությունը պատրաստ է տալ ցանկացած տեղեկատվություն վերոնշյալ աշխատանքների մասին, ինչպես նաև հրավիրում է տեղում ծանոթացնելու իրավիճակին և կատարված աշխատանքներին»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
