Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ

256
Հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ., 20:30
Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ

Օրեր առաջ 168.am-ը հայտնել էր Սեդա Սաֆարյանի՝ որպես արդեն ՍԴ նոր դատավորի չարաշահումների մասին, ըստ որի՝ արդեն իսկ լինելով ՍԴ դատավորի կարգավիճակում և ստանձնած լինելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ Սեդա Սաֆարյանը՝ որպես 3 դիմողների ներկայացուցիչ՝ վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան իր անվամբ ու ստորագրությամբ, այն դեպքում, երբ ՍԴ դատավորը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի, պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում՝ անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց:
Իսկ վերոնշյալ դեպքում Սաֆարյանը դիմողների ո՛չ ծնող է, ո՛չ խնամակալ, ո՛չ որդեգիր, և, փաստացի, լինելով ՍԴ դատավոր, հանդես է եկել որպես փաստաբան:

Բայց երկու ամսական ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի արկածները այսքանով չեն ավարտվում. «Երկիր»-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն:
«Հավանաբար, Սեդա Սաֆարյանին տանջում է սեփական կյանքի նկատմամբ վախի զգացումը, և այդ իսկ պատճառով միայն ամուսնուն է վստահել սեփական վարորդի պաշտոնը»,- գրում է աղբյուրը: