Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին
![]() Բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարվել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: ՄԻԵԴ-ը փաստել է, որ Վճռաբեկ դատարանը (մասնակցությամբ դատավոր Սուրեն Անտոնյանի), խնդրո առարկա գործով պարզապես կայացրել է նոր որոշում, ընդ որում, առանց որևէ իրավական հիմքի: Եվրոպական դատարանը նման եզրահանգման է եկել այն բանի համար, որ չնայած Վճռաբեկ դատարանը 12.04.2007 թվականին որոշում է կայացրել կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, այնուամենայնիվ, նույն գործով նույն կողմի վերստին՝ շուրջ 6 ամիս անց ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա դատարանն արդեն մեկ այլ՝ 01.10.2007 թվականի որոշմամբ, վարույթ է ընդունել բողոքը և բեկանել Քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտը: |
«Արգիշտի Քյարամյանը հրահանգել է, որ ինձ լռեցնեն». Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
3010:30Սպասվում է անձրև, մառախուղ (լուսանկար)
7808:30«Մեր երկիրը մի քանի տարուց հետո կդառնա Հնդկաստանի մասնաճյուղը Հարավային Կովկասում». Թորոս Ալեքսանյան
22900:30«Հայ առաքելական եկեղեցին համառորեն չի ցանկանում զբաղվել պրոզելիտիզմով». Կիվիրյան
25200:00«Հրազդանում պարեկների կողմից սպանվածի ձեռքին կացին չի եղել, նա կապված է եղել ցանկապատից». Կ. Պողոսյան (տեսանյութ)
269Երեկ, 23:54«Հայրենասիրությունը փուչիկ է, վտանգավոր գաղափար». համացանցում տարածվում է ԿԳՄՍ նախարարի հարցազրույցը (տեսանյութ)
279Երեկ, 23:48