Բրազիլուհին 7 կիլոգրամ կշռով երեխա է լույս աշխարհ բերել
![]() Բրազիլուհին յոթ կիլոգրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Independent-ը։ Մորն ստիպված են եղել կեսարյան հատում կատարել: 27-ամյա Կլիդիանա դոս Սունթոսն Ամազոնաս նահանգի հիվանդանոցում լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Անդերսոնին։ Ծնվելու պահին երեխան կշռել է յոթ կիլոգրամ՝ մոտ 60 սանտիմետր հասակով։ Հաղորդվում է, որ տղան գերազանցել է ռեկորդը և դարձել նահանգի ամենամեծ նորածինը: Երեխայի առանձնահատկություններից ելնելով՝ բժիշկներն անհանգստանալիս են եղել, որ ծննդաբերությունը դժվար կլինի, բայց, ի վերջո, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ Կլիդիանան իրեն լավ է զգում և ուրախ է, որ վերջապես բազմազավակ մայր է դարձել։ Կինը գովել է հիվանդանոցի բուժանձնակազմին խնամքի և ուշադրության համար։ «Ես չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք չլինեին», - ավելացրել է նա: Այժմ կինը պատրաստվում է հիվանդանոցից դուրս գրվելուն և ծրագրում է ժամանակ հատկացնել իր ընտանիքին։ |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
47930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22726.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
29525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
22424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20730.09.2026, 14:00
