Զինվորական դատախազը կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Զինվորական դատախազը, մասնավորապես, կարգադրել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում իրականացնել հետևյալ աշխատանքները. * տեղեկություն ստանալ կայազորների սպասարկման տարածքում գտնվող բոլոր այն զորամասերի և ստորաբաժանումների վերաբերյալ, որոնց անձնակազմը կամ դրա մի մասը տեղակայված են ոչ տիպային զորանոցներում. * տեղերում իրականացնել նշված կացարանների ուսումնասիրություն, պարզել դրանց կառուցվածքը, օգտագործվող տաքացնող միջոցների և վառելանյութերի տեսակները, դրանց ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը. * պարզել նշված կացարաններում և զորամասերում վառարանների տեղադրման և շահագործման համապատասխանությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի կարգադրության պահանջներին, վառարանները վառելու համար համապատասխան միջոցների առկայությունը. * իրականացնել հակահրդեհային միջոցների արտահերթ գույքագրում՝ ստուգել հակահրդեհային միջոցների ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, դրանց փաստացի վիճակը, տեղադրման համապատասխանությունը նորմատիվ պահանջներին. * հայտնաբերված խախտումների և թերությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ նշելով հայտնաբերված խախտումն ու նորմատիվ իրավական ակտի այն կետի պահանջը, որը խախտվել է: Զինվորական դատախազ Էլիզբարյանը կարգադրել է սեղմ ժամկետում կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփել զեկուցագրում և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ուղարկել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն: Այս մասին հայտնում է ՀՀ գլխագոր դատախազությունը: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
275Երեկ, 22:30Խամենեին ընդունել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին
369Երեկ, 21:18«Մենք պատրաստ ենք նման լուծումների»․ Փաշինյան
393Երեկ, 13:36Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ կատարված խուզարկություններով հայտնաբերվել են զենք-զինամթերք, սխեմաներ, փաստաթղթեր
390Երեկ, 13:06«ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում»․ Փաշինյանի հարցազրույցը՝ #Kathimerini-ին
355Երեկ, 13:00Արարատ Միրզոյանն Արգենտինայում է
43425.03.2024, 21:48