«Մի´ զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից». Արթուր Ղազինյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի արցախցիներ, այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեց Արցախի էթնոցիդի ծրագիրը, որը պլանավորում է իրագործել ադրբեջանի իշխանությունը: Մի՛ զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից, դա արդեն դարձել է ՀՀ իշխանության քաղաքական վարքաբանության անքակտելի բաղադրիչ. արդեն երկու տարուց ավել թուրք-ադրբեջանական ծրագրերի ու նպատակների մասին մենք տեղեկանում ենք կա՛մ ՀՀ ԱԺ, կա՛մ կառավարության նիստերի ելույթներից: Թշնամուն հաղթելու և նրա պլանները տապալելու ՄԻԱԿ ձևը Արցախում ապրելն ու մաքառելն է, ոչ մի պարագայում թևաթափ ու հուսահատ չլինելն է: Մենք արդեն անցել ենք այդ դժվարությունների միջով, որով այսօր անցնում է Արցախցին. ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, կտրոնով ապրանքներ, պայթեցված գազատար: Բայց մենք դիմացանք, չհուսահատվեցինք, ապրեցինք մեր հողի վրա, մեր տանը, կռվեցինք ու հաղթեցինք: Հիմա նույն բանը թշնամին անում է ձեր հետ և հետապնդում է նույն նպատակը. կոտրել Հայի ոգին, ստիպել նրան թողնել իր հայրենիքը, լքել իր տունը ու բռնել գաղթի ճանապարհը: Չենք կարող կոտրվել, հուսահատվել, թշնամուն թողել տասնյակ հազարավոր հայորդիների արյունով լցված հողը, մեր պապերի ու հայրերի քրտինքով կառուցված քաղաքները, գյուղերը: Մենք դրա համար չենք անցել անմարդկային զրկանքների, կորուստների միջով: Դիմացեք Հայեր, հաղթանակը հեռու չէ, միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու քոչվոր ցեղախմբին»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |
«Սերժ Սարգսյանը ճիշտ չի ասում». Անդրանիկ Քոչարյան
700:12«Այդպիսի բայղուշությամբ հանդես են գալիս շատ-շատերը». Ա. Քոչարյանը՝ Հ1-ի լրագրողին
34Երեկ, 23:45«Այսօր և վաղը լայնամասշտաբ պատերազմ չի լինի, կուտակումներ չկան». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
28Երեկ, 23:30«10 կանոն, թե ինչպես մարդուն դարձնել «զոմբի»». Արթուր Թովմասյան
53Երեկ, 23:00«Ինչո՞ւ պիտի Արևմուտքը պաշտպանի մեր երկիրն ու շահերը». Արա Պապյան
39Երեկ, 22:42«Պետք է բացել 2016 թ. քառօրյայի կծիկը՝ ինչպես սկսվեց և ինչպես դադարեցվեց». Նորիկյան
51Երեկ, 22:30