Երևան`   -5 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.

«Որքա՞ն զորամասեր կկառուցեին «Եվրոտեսիլին» տրված 12.3 միլիոն դոլարով». Կարեն Վրթանեսյան

78
Երեկ, 15:06
«Որքա՞ն զորամասեր կկառուցեին «Եվրոտեսիլին» տրված 12.3 միլիոն դոլարով». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքին: Նրա կարծիքով՝ իշխանությունը հանրությանը զբաղեցնելու համար հակասական և իրարամերժ վարկածներով է դաշտը լցնում. «Բեմադրված արհեստական դետեկտիվ սերիալներով, սկանդալներով զբաղեցնում է հանրությանը՝ կարևոր հարցերի պատասխանները չտալու համար»,- նկատել է Վրթանեսյանը:

«Որքա՞ն զորամասեր կկառուցեին Եվրոտեսիլին տրված 12.3 միլիոն դոլարով, բանակում որքա՞ն աշխատանքներ կտանեին, որ մսխեցին»,- ավելացրել է նա:

Ըստ փորձագետի՝ Հայաստանը երբևէ այսքան կորուստներ, զոհեր չի ունեցել բանակում, որքան Նիկոլ Փաշինյանի կառավարման 4,5 տարիներին:

«Որքա՞ն զորամասեր կկառուցեին «Եվրոտեսիլին» տրված 12.3 միլիոն դոլարով». Կարեն Վրթանեսյան