Երևան`   -11 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.

«Ձեր ներկայացրած վարկածը կենսունակն է, մյուսները ստուգվում և բացառվում են»․ Աննա Վարդապետյանը՝ Փաշինյանին

103
Երեկ, 12:12
«Ձեր ներկայացրած վարկածը կենսունակն է, մյուսները ստուգվում և բացառվում են»․ Աննա Վարդապետյանը՝ Փաշինյանին

Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի դեպքին անդրադառնալով՝ վարչապետը խնդրեց Գլխավոր դատախազին մանրամասներ հայտնել գործի նախաքննությունից: Վերջինն անդրադարձավ առավոտյան տեղի ունեցած ձերբակալությանը, ասաց, որ նախաքննության շահից ելնելով չի բացահայտի այն անձանց հաջորդականությունը, ում նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են: «Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ ու սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ»,- մասնավորապես ասաց Աննա Վարդապետյանը: Վարչապետը հարցրեց՝ ի՞նչ ենք մենք թաքցնում հանրությունից. «Ինչ-որ լրատվականներից տպավորություն է, որ էստեղ նախաքննությունը և կառավարությունը զբաղված են դեպքի շուրջ ամեն ինչ թաքցնելով»,- նշեց վարչապետը: Վարդապետյանն ասաց, որ որևէ բան չի թաքցվում. «Անձանց անունները չբացահայտելը ընդամենը նպատակ ունի ապահովելու նրանց փախուստի բացառումը»: Փաշինյանն արձագանքեց. «Որոշ մարդկանց մեկնաբանությունը կարդում ես, տպավորություն է՝ հրդեհը ոչ թե մեր նկարագրած բենզինի տարայի օգտագործմամբ է եղել, այլ ինչ-որ այլ բան է տեղի ունեցել»: Վարդապետյանը նշեց. «Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկածն է, մյուս բոլոր վարկածները ստուգվում և բացառման կանոնով քննություն է իրականացվում»: