Երևանում ավտովթարի է ենթարկվել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական Toyota Land Cruiser-ը
118
Հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ., 11:54
![]() Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ |
Հայտնի է գազալցակայանի պայթյունից տուժածների ինքնությունը
5814:00Պերուում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 58-ի
12012:06Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի
16811:12Պայթյուն՝ գազալցակայանում. կան տուժածներ
8610:24Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհվել է 59, վիրավորվել՝ 157 մարդ
332Երեկ, 23:36Մոսկվայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վրա
383Երեկ, 20:30