Որոշումը կա, բայց Հայաստան-Թուրքիա ավիաբեռնափոխադրումներ չեն արվում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «2023թ. հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջև հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ. սա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Հունվարի 6-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնել էր. «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր»: Դիմել էինք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և հետաքրքրվել, թե այս արգելքի վերացումից հետո արդյոք դիմումներ եղել են օդային բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են. «2023 թվականի հունվարի 1-ից՝ թուրքական կողմից Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումից հետո, Հայաստան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ դեռեւս օդային ճանապարհով բեռնափոխադրումներ չեն իրականացվում: Դեռեւս մաքսային և այլ ընթացակարգերի համաձայնեցում պետք է տեղի ունենա, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այդ թռիչքները»: Այսինքն՝ որոշումը կա, քաղաքական հայտարարությունը կա, բայց խնդիրը փաստացի չի լուծվել. փոխադրում անել հնարավոր չէ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Տե՛ր եղեք ձեր զինվոր զավակներին». Ոսկան Սարգսյան
1001:12«Նախաքննության գաղտնիք համարվող, ի պաշտոնե իրեն ոչ հասանելի փաստական տվյալներ հրապարակեց». Րաֆֆի Ասլանյան
2400:36«ՀՀ ԱԳՆ նորանշանակ տեղակալը». Ռոբերտ Հայրապետյան (լուսանկար)
3200:30Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը հաղորդագրություն է տարածել
3600:12Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո
3400:06«Խոստովանեց, որ տիրապետում է 31 կայքերի, ունի 200-ից ավելի կեղծ էջեր, որտեղ տեղադրում է հանձնարարականները». Հոխիկյանը ճանաչվել է տուժող
56Երեկ, 22:36