Երևան`   -10 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ.

Նազելի Բաղդասարյանը հեռանում է իր ողջ թիմով

120
Չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ., 22:30
Նազելի Բաղդասարյանը հեռանում է իր ողջ թիմով

Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո, «Առավոտ»-ի փոխանցմամբ, հրաժարականի դիմում է ներկայացրել փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր Նազելի Բաղդասարյանի միջնորդությամբ։ Նա երկար տարիներ եղել էր Շիրակի մարզի մաքսատան ղեկավար, նրա անունը կապվում էր, այսպես ասած, նախկինների հետ։ «Նշենք, որ նա կառավարման հմուտ փորձ ունի, գեներալ Աշոտ Գիզրիրյանի մտերիմ, հավատարիմ ընկերներից է:

Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները, որոնք հայեցողական պաշտոններ են զբաղեցնում։ Խորհրդականները երկուսն են՝ ՇՊՀ-ի դասախոս, «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ու նախկին ռադիոհեռուստատեսային մեկնաբան Լիլիթ Մուրադյանը, օգնականները ևս երկուսն են՝ Երանուհի Ավետիսյանն ու Վանիկ Մարտիրոսյանը։ Շիրակի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից այս պահին մնացել է միայն փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը»,- գրում է աղբյուրը։