Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.

«Արցախը հայաթափելու իր ցանկությունից այսօր անգամ Ալիևն է անթաքույց խոսում». Թանդիլյան

156
Չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ., 22:24
«Արցախը հայաթափելու իր ցանկությունից այսօր անգամ Ալիևն է անթաքույց խոսում». Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը․ «Արցախը հայաթափելու իր ցանկությունից այսօր անգամ Ալիևն է անթաքույց խոսում։ Ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինել չի կարող, Արցախում ապրող հայության անվտանգությունն ու փրկությունը միայն Արցախն անկախ ճանաչելով պետք է լինի:
Միջազգային հանրության կողմից Արցախի անջատումը և ճանաչումը պետք է լինեն այստեղի հայությանն առաջարկվող խնդրի լուծումը»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան