The Guardian–ն անդրադարձել է Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային
![]() Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին։ «Կարեն Խաչանովը շարունակեց իր կարիերայի վերածնունդը՝ երկրորդ անգամ անընդմեջ դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն նրա ուղերձը նույնքան ուշադրության արժանացավ, որքան նրա ելույթը»,- ասվում է հոդվածում։ Նշվում է, որ Խաչանովը տեսախցիկի վրա գրել է «Ուժեղ մնա, Արցախ», ապա կրկին գրություն է արել՝ ի պաշտպանություն Արցախի։ «Ես հայկական արմատներ ունեմ հայրիկիս, պապիկիս, նույնիսկ մայրիկիս կողմից։ Կիսով չափ հայ եմ։ Չեմ ուզում խորանալ, ուղղակի ուզում էի աջակցել իմ ժողովրդին»,- ասել է Խաչանովը։ Հրատարակությունը նշում է, որ նրա հայրը Երևանից է: Պարբերականը նաև անդրադարձել է Արցախի շրջափակմանը. «Ավելի քան 40 օր է, ինչ ադրբեջանցի ցուցարարները փակել են ճանապարհը՝ դադարեցնելով բեռների, սննդամթերքի և բժշկական պարագաների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցուցարարները ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից։ Ադրբեջանը, որ չի ընդունում, որ շրջափակում կա, երեքշաբթի օրը թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակում պահանջել է պատժել Խաչանովին իր ուղերձի համար:
|

ՈւԵՖԱ-ի հումորային անդրադարձը Եղիշե Մելիքյանի՝ գոլերը տոնելու շարժումներին
18600:42
Կրիշտիանու Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարը
32700:00
«Իսկ ՀՀ իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը»․ Ռուբեն Մելիքյան
134Երեկ, 13:42
«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան
11329.09.2026, 10:36
«Չանչարևիչի ամենամեծ բացթողումն այն է, որ չի հասցրել ՔՊ-ի անդամ դառնալ»․ Տիգրան Քոչարյան
11829.09.2026, 10:24
«Ո՞նց կարող է Չանչարևիչը մնալ հավաքականի դարպասապահ». Արայիկ Հարությունյան
16928.09.2026, 23:12
