Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
![]() Սիրելի՛ շիրակցիներ, հարգելի՛ հայրենակիցներ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ ցուցաբերած բարձր արհեստավարժության եւ հետեւողական աշխատանքի համար։ Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ՝ որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը՝ սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։ Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։ Աղբյուրը` Նազելի Բաղդասարյան |
«Տե՛ր եղեք ձեր զինվոր զավակներին». Ոսկան Սարգսյան
1001:12«Նախաքննության գաղտնիք համարվող, ի պաշտոնե իրեն ոչ հասանելի փաստական տվյալներ հրապարակեց». Րաֆֆի Ասլանյան
2400:36«ՀՀ ԱԳՆ նորանշանակ տեղակալը». Ռոբերտ Հայրապետյան (լուսանկար)
3200:30Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը հաղորդագրություն է տարածել
3600:12Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է թմրանյութի փաթեթ կուլ տալուց հետո
3400:06«Խոստովանեց, որ տիրապետում է 31 կայքերի, ունի 200-ից ավելի կեղծ էջեր, որտեղ տեղադրում է հանձնարարականները». Հոխիկյանը ճանաչվել է տուժող
56Երեկ, 22:36