«Երեկ Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս». Արմեն Աշոտյան
![]() ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր նաև հանդիպում-քննարկում ՀՀ ԱԳ, այսպես կոչված, նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հատկանշական էր, որ այդ հանդիպումն իրականացվեց փակ ձևաչափով և մեզ հասանելի է միայն Արարատ Միրզոյանի ելույթի սղագրությունը, որ տեղադրված է ԱԳՆ պաշտոնական կայքում: Ցավոք, եվրոխորհրդարանականների հետ հարցուպատասխանի հատվածը հրապարակված չէ, ինչը, իհարկե, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս: Բայց այս գրառմանս առիթը դա չէ. ծանոթանալով Արարատի ելույթին՝ աչք ծակեց այն հատվածը, որտեղ Արարատ Միրզոյանն առաջին անգամ խոստովանում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն Արցախի հարցից տարանջատելու առաջարկն արել է Ադրբեջանը և պաշտոնական Երևանը համաձայնել է Ադրբեջանի այդ առաջարկին: Դեռևս ամիսներ առաջ և առ այսօր մենք աղաղակում էինք այն մասին, որ այդպիսի տարանջատում իրականացնել չի կարելի, որ չի կարելի Արցախին թողնել Ադրբեջանի հետ դեմ-հանդիման, որ այդպիսի բանակցային մարտավարությունն Արցախին դավաճանելու հերթական դիվանագիտական արարն է և չի բխում Հայաստանի և Արցախի շահերից: Իշխանության ոհմակի ներկայացուցիչներն այդ գաղափարը սկզբից ներկայացնում էին որպես սեփական նախաձեռնություն՝ ամիսներ առաջ Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի և այլ մանր-մունր ուսապարկերի շուրթերով, հետո փորձում էին ակնարկել, որ այդպիսի մարտավարություն են որդեգրել, քանի որ կա միջազգային խաղացողների նման նախատրամադրվածություն: Եվ ահա, վերջապես, երեկ Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս։ Պաշտոնական Երևանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, շարունակում է պարել Իլհամ Ալիևի տրամբոնի տակ: Եվ բնականաբար այդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական պորտապարը, որ իրականացնում է Նիկոլը, արվում է Հայաստանի, հայ ժողովրդի երկարաժամկետ շահերի հաշվին»: ![]() Աղբյուրը` Արմեն Աշոտյան |
«Թավշյա հեղափոխություն-2018» հատուկ օպերացիան Հայաստանում մոտենում է իր ավարտին». Հակոբ Հակոբյան
2902:06«Ո՞ւմ հետ են խաղաղության օրակարգն առաջ մղելու՝ Անդորրայի՞, թե՞ Գրենլանդիայի». Ոսկան Սարգսյան
104Երեկ, 17:42«Միʹ զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից». Արթուր Ղազինյան
105Երեկ, 17:30«Մոտ 80.000.000 դոլար պարգևատրում». Անի Կաղինյան
99Երեկ, 17:00«Սեյրան Օհանյանը 10-15 տարի եղել է նախարար, բայց Պապիկյանին էդքան փող որտեղի՞ց». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
106Երեկ, 16:42Մեդվեդչուկը հայտարարել է քաղաքական նոր շարժում սկսելու մասին
233Երեկ, 15:42