Արցախում կուտակված գազը կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին
![]() Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 45-րդ օրվա տեղեկագիրը։ Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը: Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն, հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը, որոշվել է, որ կուտակված գազն այսուհետ կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը: |
Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել
194Երեկ, 23:00Երկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ
154Երեկ, 22:42Հայաստան կժամանի Խորվաթիայի արտգործնախարարը
153Երեկ, 22:30Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
171Երեկ, 22:06ԱԳ նախարարը Բեռլինում ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները
185Երեկ, 21:00Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
198Երեկ, 20:36