«Թշնամական գործողությունների արդյունք է. իշխանությունը դա թաքցնում է». Վոլոդյա Հովհաննիսյան
![]() Պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը 5-րդ ալիքի եթերում համոզմունք է հայտնել, որ Գեղարքունիքի մարզում զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհը, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, թշնամական գործողությունների արդյունք է. «Իշխանությունը դա թաքցնում է, որովհետև այդ դեպքում ավելի շատ մեղադրանքներ կհնչեին: Թաքցնում են, որպեսզի ժողովրդին ասեն՝ «տեսեք, մենք խաղաղության ենք ձգտում», Ադրբեջանի հետ բարիդրացիական ապրելու կոնտեքստի մեջ չի տեղավորվում»: Հովհաննիսյանի պնդմամբ՝ վառարանը վառվել է ժամը վեցից, որի մեջ այնքան մոխիր և այնքան տաքություն պետք է լիներ, որ բենզինի կարիք չէր զգացվի: Նա նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ ըստ Քննչական կոմիտեի հայտարարության՝ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, որոնցից հայտնաբերվել է 9-ը. «Մենք չունենք այսօր ինժեներական տեխնիկա բանակում, որը բենզինով է աշխատում, և չունենք այնքան հարուստ սպաներ, որ այնքան բենզին ունենան, որ մեքենայից հանեն, դնեն էնտեղ որպես պահուստ: Ես դա համարում եմ քաղաքական հանցագործ խմբի հեքիաթ»,- նման տեսակետ է հայտնել պահեստազորի սպան: |
«Համայնքապետերը բնակիչներին խաբում են, թե Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ». Նաիրի Հոխիկյան
11700:24«Հորդորում եմ՝ Ձեզ զուսպ պահել ու չափերը չանցնել». Նորայր Նորիկյան
851Երեկ, 17:42«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան
840Երեկ, 17:30«Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել». Հակոբ Հակոբյան
847Երեկ, 17:12«Պատրոն Դավոն» կալանավորվել է
794Երեկ, 17:00«Երեխուս շիրմին կպցնելու եմ՝ նիկոլականների մուտքն արգելվում է». զոհվածի հայր (տեսանյութ)
708Երեկ, 16:42