Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան
![]() Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր առաջին հանդիպումն է անցկացրել դիվանագետի հետ. այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Գիորգի Շարվաշիձեն աշխատել է կրթության և գիտության նախարարությունում տարբեր պաշտոններում, այդ թվում՝ որպես առաջին փոխնախարար, զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։ Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի անդամ, պարգևատրվել է գերազանցության շքանշանով։ Մի շարք մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է։ Շարվաշիձեն Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում փոխարինել է Գիորգի Սագանելիձեին, ում մանդատը սպառվել է 2021 թվականին։ |
«Երկրաշարժը կազդի էրդողանի քարոզարշավի վրա, այն Թուրքիայի տնտեսության համար մեծ հարված էր». թուրքագետ (տեսանյութ)
188Երեկ, 23:48«Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել». Սեյրան Օհանյան (տեսանյութ)
229Երեկ, 16:48«Հայկական կողմը Ադրբեջանին ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու մասին համաձայնություն երբևէ չի տվել». Տարոն Չախոյան
221Երեկ, 15:42Ռեզնիկովն արձագանքել է իր հրաժարականի մասին լուրերին
302Երեկ, 15:12«Ղարաբաղի 4 հազար 900 քառ. կմ-ն ո՞ւր է»․ Սամվել Բաբայանը՝ Սերգեյ Լավրովին (տեսանյութ)
194Երեկ, 13:54Գերագույն ռադայի պատգամավորները և ԶԼՄ-ները հայտնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարի հրաժարականի մասին
223Երեկ, 11:06