Ողբերգական հրդեհի հաջորդ օրը ՊՆ-ն 15 ավտոմեքենա է գնել․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՊՆ-ն թվով 15 ավտոմեքենա է ձեռք բերել, իսկ պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 1 օր հետո: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը գնել է 2023 թվականի արտադրության, սպիտակ երանգի, «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենաներ: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ: Օրաթերթը տեղեկացավ, որ մեքենաների գնման գումարը, առանց ԱԱՀ-ի, կազմել է 165 մլն դրամ. լրացուցիչ ԱԱՀ-ն կազմել է 33 մլն դրամ: 15 մեքենան պետական բյուջեի վրա արժեցել է 198 մլն դրամ կամ մոտ 489 հազար ԱՄՆ դոլար: ՊՆ կարիքների համար նախատեսված մեկ ավտոմեքենայի համար ծախսվել է 13 մլն 200 հազար դրամ կամ 32 հազար 592 դոլար (ներառյալ ԱԱՀ-ն): Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: |
«Ի՞նչ տրամաբանությամբ ենք լծվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բացահայտ հակաքարոզչությանը». Գևորգ Դանիելյան
7117:48Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
7017:24«Եթե ինքն ա սենց անում, բա կողքի պետություններն ի՞նչ կանեն». «Մալաթիայի» աշխատակից (տեսանյութ)
8017:12Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերն առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ
6417:00«Եթե ոմանց թվում է, թե Բաքվի ախորժակը սահմանափակվելու է Երևանով, ապա չարաչար սխալվում են». իրանագետ
7516:48«Դիվերսիա են ուզում անել «Մալաթիա» տոնավաճառի վրա». աշխատակից
7416:36