Ուր է գնում Քրիստինե Գրիգորյանը, ով է ՄԻՊ-ի նոր թեկնածուն․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ և չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը, հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Լուր ստացանք, որ նա, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, ընդունել է այն և մեկնել Հայաստանից։ Լուրեր կան, որ նրան առաջարկվել է զբաղեցնել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի թեկնածուին, ապա տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է։ Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է՝ արժանի այս բարձր պաշտոնին։ Իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը (Լոնդոնի Գլոբալ համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Դեյվիսի համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն Ասիական զարգացման բանկի /ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում և այլն), ինչպես նաև հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-2020 թթ․։ 2020 թ․ մայիսի 15-ին նշանակվել է փոխնախարար»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: |
«Համայնքապետերը բնակիչներին խաբում են, թե Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ». Նաիրի Հոխիկյան
11700:24«Հորդորում եմ՝ Ձեզ զուսպ պահել ու չափերը չանցնել». Նորայր Նորիկյան
851Երեկ, 17:42«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան
840Երեկ, 17:30«Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել». Հակոբ Հակոբյան
847Երեկ, 17:12«Պատրոն Դավոն» կալանավորվել է
794Երեկ, 17:00«Երեխուս շիրմին կպցնելու եմ՝ նիկոլականների մուտքն արգելվում է». զոհվածի հայր (տեսանյութ)
708Երեկ, 16:42