«Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը». Վիլեն Գաբրիելյան
![]() ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց. «Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը: Բայց քանի որ ընդդիմադիր չեմ, ՔՊ խմբակցության անդամ եմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, իմ գործառույթը պետք է լինի Պապիկյանին օժանդակել տվյալ հարցերում, նկատի ունեմ՝ բանակի համակարգային բարեփոխումների տեսանկյունից: Որպես թիմակից, կարծում եմ՝ տրամաբանական չի լինի, որ ես հիմա իր հրաժարականը պահանջեմ»,- նշել է ՔՊ-ական պատգամավորը: Գաբրիելյանի խոսքով՝ ինքը հասկանում է, որ համակարգը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց պատասխանատուն Պապիկյանն է, բայց իր խնդիրը, այդ թվում՝ որպես ԱԺ պատգամավորի, այդ խնդիրները վեր հանելն է ու լուծումներ գտնելը: |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18