«Երբ ասվում է՝ հարցը թողնում ենք Արցախի իշխանություններին, խորամանկություն եմ տեսնում». Կարեն Միրզոյան
![]() Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը 168TV-ի եթերում անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, ըստ որի՝ Արցախն ինքը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, նկատել է. «Ժամանակին, այո՛, խոսք է գնացել այն մասին, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր բանակցություններին. 90-ականների սկզբին նրանք մասնակցել են բանակցություններին, որը թույլ տվեց առնվազն կանգնեցնել պատերազմը և դուրս գալ որոշակի խաղաղ պայմանավորվածությունների: Այսօր, երբ խոսվում է, որ մենք դաշտը թողնում ենք Արցախի իշխանություններին, այստեղ տեսնում եմ հետևյալ խորամանկությունը. բացակայում է հստակ ձևակերպված ձևաչափ, թե այդ բանակցություններն ինչպե՞ս են ընթանալու, ո՞ւմ միջև, ի՞նչ եղանակով, ի՞նչ օրակարգով, միջնորդավորվա՞ծ, թե՞ ուղղակի»,- նշել է Միրզոյանը: Նրա խոսքով՝ ՀՀ մոտեցմանն ի հակառակ տեսնում ենք Ադրբեջանի դիրքորոշումը. «Ալիևը բազմիցս ասել է, որ իր համար Ղարաբաղյան հարցը փակ է. հաշվի առնելով Ադրբեջանի հրաժարումը պաշտոնական որևէ շփումից՝ զրոյականի է հասնում բանակցությունների արդյունավետությունը: Այս պայմաններում խոսել, որ թողնենք՝ Ղարաբաղն ինքը որոշի իր ճակատագիրը, ուղղակի բառ չեմ գտնում մեկնաբանելու»,- ամփոփել է Արցախի ԱԳ նախկին նախարարը: |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18