«Ընդունո՞ւմ եք, որ ձախողել եք․ ո՞վ պետք է պատասխան տա բանակում տիրող ամենաթողության համար»․ հարց՝ Ա․ Քոչարյանին
![]() Ընդդիմությունն ասում է՝ Դուք տապալել եք բանակի հետ կապված բարեփոխումները, բանակի կառավարումը, որովհետև պատերազմից հետո անցել է երկուսից ավելի տարի, բայց ամենաթողություն է այնտեղ տիրում․ ո՞վ պետք է պատասխան տա դրա համար․ Հանրայինի եթերում հետևյալ հարցին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Մենք պատասխանատվությունից չենք խուսափում, ասում ենք՝ սա է մեր բարեփոխումների ծրագիրը, և այդ ճանապարհով մենք գնում ենք, այդ ճանապարհը շատ փշոտ է։ Եղած փլատակների վրա նոր տեսլականով պրոֆեսիոնալ բանակ ունենալը բավականին բարդ է»։ Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք, որ ձախողել եք, Ա․ Քոչարյանը արձագանքեց՝ ոչ։ Հաջորդ հարցին՝ բա սա ինչի՞ արդյունք է, բանախոսը պատասխանեց․ «Սա հետևանք է հիմնական բացթողման, որն առնչվում է թե՛ կրթությանը, թե՛ հրամանների կատարմանը, թե՛ հետևողականությանը, թե՛ որակյալ սպայական կազմ չունենալուն․․․»։ Հրացազրուցավարի դիտարկմանը՝ թե այդ ամենը միասին կոչվում է ձախողում, Քոչարյանը դարձյալ չհամաձայնեց՝ կրկնելով «ոչ»։ |
«Ի՞նչ տրամաբանությամբ ենք լծվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բացահայտ հակաքարոզչությանը». Գևորգ Դանիելյան
7117:48Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
7017:24«Եթե ինքն ա սենց անում, բա կողքի պետություններն ի՞նչ կանեն». «Մալաթիայի» աշխատակից (տեսանյութ)
8017:12Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերն առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ
6417:00«Եթե ոմանց թվում է, թե Բաքվի ախորժակը սահմանափակվելու է Երևանով, ապա չարաչար սխալվում են». իրանագետ
7516:48«Դիվերսիա են ուզում անել «Մալաթիա» տոնավաճառի վրա». աշխատակից
7416:36