Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.

«Համեմատենք Զոհրաբ Մնացականյանի ու Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները Hardtalk-ին». Ստեփան Դանիելյան

231
Երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ., 02:06
«Համեմատենք Զոհրաբ Մնացականյանի ու Ռուբեն Վարդանյանի հարցազրույցները Hardtalk-ին». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Hardtalk-ի երկու հաղորդում միմյանց հետ համեմատենք՝ 2019-ի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանինն ու 2022-ի Ռուբեն Վարդանյանինը։
2019-ի Մնացականյանի հարցազրույցը լսելուց ամաչում էի, որ հայ եմ։ Նման խղճուկ, անճարակ, քաղաքական մտածողությունից զուրկ արտգործնախարար ունեցող երկրի քաղաքացի լինելն ամոթ էր, այն էլ պատերազմի շեմին։ Այդ պատերազմն էլ տապալված դիվանագիտության արդյունքն էր։
Ինչ վերաբերվում էր Վարդանյանի հարցազրույցին, ապա ճիշտ հակառակ տպավորությունն էր, մարդը կարողացավ ոչ միայն հարցերից չխուսափել, այլ հենց Սթիվեն Սակուրան էր փորձում իր ծուղակ հարցերի պատասխանների ծուղակը չընկնել ու դրանցից խուսանավել»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան