«Սա առիթ էր, որ բորենիների մի խումբ թիրախավորի բանակը և բանակի կառավարումը»․ Անդրանիկ Քոչարյան
![]() «Հրդեհի պատճառները խորությամբ ուսումնասիրելու համար երեկ ես մեր խորհրդակցության վերջում հանձնարարեցի, խնդրեցի որպեսզի ուժային կառույցները և զինվորական ղեկավարությունը գոնե մեկ օրվա կտրվածքով վերականգնեն ամբողջ պատկերը՝ առավոտվանից մինչև հրդեհի պահը, և դրանից հետո մենք հասկանանք՝ որտեղ, ինչ թերացում է եղել, իսկ թերացումներն ակնհայտ են հենց առաջին հայացքից»,- ՀԸ-ի տաղավարում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղում բռնկված հրդեի հետևանքով 15 զինծառայողների մահվան տարատեսակ պատճառներին։ «Պահպանված չեն ոչ միայն հրդեհային անվտանգության կանոնները, այլև, ընդհանրապես, անվտանգությանն առնչվող շատ-շատ կաննոններ ևս՝ հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների․․․ բազմաթիվ խնդիրներ կան»,-նշեց Քոչարյանը՝ հավելելով․ «Սա առիթ էր, որ էսպես ասած՝ բորենիների մի խումբ թիրախավորի բանակը և բանակի կառավարումը»։ |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18