«Իշխանությունը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, ողբերգություն է եղել»․ Վիտալի Մանգասարյան
![]() «Ազատ գյուղում գտնվող այդ շինությունը զորամաս համարելը աբսուրդ է, սարսափելի իրավիճակում ենք, եթե Փաշինյանը դա զորամաս է համարում: Դեպքից ընդամենը երկու ժամ է անցել, դեռ ցուցմունքներ չկան, երկրի ղեկավարը հայտարարում է, որ սպան բենզինով տարան լցրել է վառարանի վրա, հետո շպրտել զորքի ուղղությամբ, դեպքը դեռ բացահայտված չէ, բայց այդ սպային սարքեցին տեռորիստ»,-24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը: Անդրադառնալով սպայական կազմի պաշտոններից զինվորականների հեռացման որոշումներին՝ Մանգասարյանը ընդգծել է, որ մենք այդքան շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ, քանի որ այդ ուղղությունը վտանգավոր է, թշնամին միշտ թիրախավորում է: «Ամենաանպաշտպանը սպան է դարձել, դեռ ծառայողական քննությունը չի ավարտվել, դեպքի հանգամանքները չեն պարզվել, մի քանի ժամում բարձրաստիճան սպաները հեռացվում են: Պետք է իրավիճակը սթափ գնահատել և սլաքները սպաների կողմը չուղղել, իշխանությունը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, ողբերգություն է եղել»,-կարծիք է հայտնել Մանգասարյանը: |
«Գուգոʹ, 5000-ը 3 մլն-ի մեջ չէի՞ն, խի՞ տարաք՝ կոտորեցիք». զոհվածի հայր (տեսանյութ)
714:37«Ավգյան ախոռները մինչև հիմա մաքրում ենք». ՔՊ-ական պատգամավոր
1414:30«Ո՞վ եք, արա՛, դուք». Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
3314:00«Նշաձող իջեցնելու մասին խոսող վարչապետն ասում էր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է». Վարդան Պողոսյան
3913:42«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6513:24Բելառուսի երկնքում ռուսական ավիացիա է բարձրացվել. Ուկրաինայում օդային տագնապ է
6513:18