Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Եվրոպական Միությունը երկու տարով քաղաքացիական դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան

258
Երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ., 17:06
Եվրոպական Միությունը երկու տարով քաղաքացիական դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական Միությունը երկու տարով քաղաքացիական դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան:
2022թ. հոկտեմբերից դեկտեմբեր Եվրոմիության ժամանակավոր քաղաքացիական առաքելության ներկայությունը զգալիորեն զսպեց Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Հույս ունենանք, որ նոր՝ երկու տարով ուղարկվող առաքելությունը տարածաշրջանում կայունացնող գործոն կդառնա»: