«Ամենատրամաբանական վարկածներից մեկն այն է, որ զորանոցը խոցել է ԱԹՍ-ն». Թագուհի Թովմասյան
![]() ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ա1+-ին տված հարցազրույցում անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց. «Կարծում եմ՝ ամենատրամաբանական վարկածներից մեկն այն է, որ այդ զորանոցը խոցել է անօդաչու թռչող սարքը՝ առանց ձայնի, որ միանգամից հրդեհ է բռնկվել, այսինքն՝ հզոր պայթյուն չի եղել: Ես այդ տները շատ լավ պատկերացնում եմ, շատ հաճախ եմ լինում այդ հատվածներում, փայտե տանիքով տներ են և վառվելը վայրկյանների հարց կարող է լինել»,- տեսակետ է հայտնել պատգամավորը: Ըստ Թովմասյանի՝ նախաքննական մարմինը գնում է այն ուղղությամբ, որով ուղղորդեց Նիկոլ Փաշինյանը, և բացառապես քննում են սպայի կողմից հրդեհի վարկածը. «Գուցե դա է ճիշտ վարկածը, բայց պետք է քննություն իրականացվի, այլ ոչ թե միանգամից դա հրամցվի որպես բացարձակ ճշմարտություն»,- շեշտել է նա: |
«Թավշյա հեղափոխություն-2018» հատուկ օպերացիան Հայաստանում մոտենում է իր ավարտին». Հակոբ Հակոբյան
2902:06«Ո՞ւմ հետ են խաղաղության օրակարգն առաջ մղելու՝ Անդորրայի՞, թե՞ Գրենլանդիայի». Ոսկան Սարգսյան
104Երեկ, 17:42«Միʹ զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից». Արթուր Ղազինյան
105Երեկ, 17:30«Մոտ 80.000.000 դոլար պարգևատրում». Անի Կաղինյան
99Երեկ, 17:00«Սեյրան Օհանյանը 10-15 տարի եղել է նախարար, բայց Պապիկյանին էդքան փող որտեղի՞ց». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
106Երեկ, 16:42Մեդվեդչուկը հայտարարել է քաղաքական նոր շարժում սկսելու մասին
233Երեկ, 15:42