«Այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է». փաստաբան
![]() Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացանք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ տարածված նույն հաղորդագրության, քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ ԻԲՐ կեղծ եզրակացությունը: Հանրությանը տեղեկացնում ենք, որ մեզ չի հանձնվել գործի վերաբերյալ որևէ նյութ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագրի հիմքում դրված փաստական տվյալները։ Վստահ ենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է»: Աղբյուրը` Էրիկ Ալեքսանյան |
«Երկրաշարժը կազդի էրդողանի քարոզարշավի վրա, այն Թուրքիայի տնտեսության համար մեծ հարված էր». թուրքագետ (տեսանյութ)
188Երեկ, 23:48«Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել». Սեյրան Օհանյան (տեսանյութ)
229Երեկ, 16:48«Հայկական կողմը Ադրբեջանին ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու մասին համաձայնություն երբևէ չի տվել». Տարոն Չախոյան
221Երեկ, 15:42Ռեզնիկովն արձագանքել է իր հրաժարականի մասին լուրերին
302Երեկ, 15:12«Ղարաբաղի 4 հազար 900 քառ. կմ-ն ո՞ւր է»․ Սամվել Բաբայանը՝ Սերգեյ Լավրովին (տեսանյութ)
194Երեկ, 13:54Գերագույն ռադայի պատգամավորները և ԶԼՄ-ները հայտնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարի հրաժարականի մասին
223Երեկ, 11:06