Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանի նոր հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ». Զելենսկի

593
Երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ., 13:36
«Ռուսաստանի նոր հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական ARD-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից նոր հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ։

«Պուտինը հարյուր հազարավոր մարդկանց ուղարկում է զոհվելու: Ուրիշներին: Նրա երեխաները չեն կռվում, նրա երեխաները չեն մահանում, նրա երեխաները չեն տառապում: Իսկ որտե՞ղ են նրա երեխաներն ու թոռները... Այս պատերազմի գինը ուրիշների զոհաբերություններն են, ոչ թե Ռուսաստանի Դաշնության նախագահի»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ ՌԴ նախագահը շարունակում է իր առջև խնդիրներ դնել՝ չնայած ամեն օր մեծ թվով մարդկանց մահվանը։ «Հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ՝ հարավում կամ արևելքում»,- հավելել է Զելենսկին։