«Մանրամասներին տեղեկացել եմ նաև հրդեհից տուժած զինծառայողներից». Ալեն Սիմոնյան
135
Երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ., 13:18
![]() ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Հարցին՝ «հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ մանրամասներին իշխանության ներկայացուցիչները տեղեկացել են հրդեհից փրկված վիրավորների՞ց, թե՞ Քննչական կոմիտեից», Սիմոնյանն արձագանքել է, որ ինքն անձամբ է հանդիպել երեք զինծառայողներին. «Մեկի հետ մի քիչ ավելի երկար եմ խոսել, նաև իրենց պատմածներից էր, չեմ ուզում շատ բաներ պատմել, որովհետև անձնական զրույց է եղել, թող նախաքննությունն ընթանա, վստահեցնում եմ ձեզ՝ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն»,- նշել է նա: |
«Համայնքապետերը բնակիչներին խաբում են, թե Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ». Նաիրի Հոխիկյան
11700:24«Հորդորում եմ՝ Ձեզ զուսպ պահել ու չափերը չանցնել». Նորայր Նորիկյան
851Երեկ, 17:42«Բանակը դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ». Արտակ Զաքարյան
840Երեկ, 17:30«Միայն այս կերպ կարող ենք մեր պայքարը շարունակել». Հակոբ Հակոբյան
847Երեկ, 17:12«Պատրոն Դավոն» կալանավորվել է
794Երեկ, 17:00«Երեխուս շիրմին կպցնելու եմ՝ նիկոլականների մուտքն արգելվում է». զոհվածի հայր (տեսանյութ)
708Երեկ, 16:42