«Պատմության մեջ մնալու են որպես «Երկիր մեդիան» եթերազրկող իշխանություն». Բագրատ Եսայան
![]() «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Երկրի հյուրասրահ»-ի եթերում անդրադարձել է 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից «Երկիր մեդիային» հանրապետական սփռման արտոնագիր չտալու որոշմանը: «Ակնհայտ է, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի. փորձ է արվում մեր հասանելիությունը սահմանափակել: «Երկիր մեդիայի» եթերային քաղաքականությունն իրենց ձեռնտու չէ, մենք ներկայացնում ենք ազգային արժեքները, գոյաբանական խնդիր դարձած Արցախի խնդիրը, և այդ խնդրում այս իշխանության մոտեցումների քննադատությունը՝ փաստարկված, հիմնավորված»,- ասել է Եսայանը: Ըստ նրա՝ հայկական մյուս հեռուստաընկերությունները հասարակական-քաղաքական բովանդակություն չունեն, սիթքոմների, սերիալների կողմնակից են, որոնք ՀՀ այսօրվա կենսական խնդիրներից ուշադրությունը շեղելու գործիք են: «Այսօրվա քաղաքական իշխանությունը որքան էլ փորձի ձև տալ, թե իրենք ազատ խոսքի ջատագով են, այլակարծությունը հարգող են, միևնույն է, պատմության մեջ նրանք մնալու են որպես «Երկիր մեդիան» եթերազրկող իշխանություն»,- ավելացրել է նա: |
«Ի՞նչ տրամաբանությամբ ենք լծվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բացահայտ հակաքարոզչությանը». Գևորգ Դանիելյան
7117:48Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
7017:24«Եթե ինքն ա սենց անում, բա կողքի պետություններն ի՞նչ կանեն». «Մալաթիայի» աշխատակից (տեսանյութ)
8017:12Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերն առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ
6417:00«Եթե ոմանց թվում է, թե Բաքվի ախորժակը սահմանափակվելու է Երևանով, ապա չարաչար սխալվում են». իրանագետ
7516:48«Դիվերսիա են ուզում անել «Մալաթիա» տոնավաճառի վրա». աշխատակից
7416:36