Կալանավորվել է «Մեյմանդարի շուկայում» 1 հոգու սպանած, 1 հոգու էլ դանակահարած կասկածյալը
![]() Օրեր առաջ միջնորդություն էր ներկայացվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավար, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 15-ին Գայի գյուղում՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի շուկայում» Լոռու մարզի բնակիչ՝ 50-ամյա Սարգիս Ա-ին սպանելու և Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Հ-ին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերված կասկածյալ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 56-ամյա Անդրանիկ Կ-ի նկատամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հրաչյա Մեխակյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Անդրանիկ Կ-ն վերցվել է կալանքի ու դատարանից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» ՔԿՀ։ |
10 ամսական փոքրիկը տեղափոխվել է արդեն մահացած. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
3215:24«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 8 ամսական աղջնակ է մահացել
4914:06Ուկրաինան հրթիռակոծության տակ է (տեսանյութ)
7713:42Երևանում ավտովթարի է ենթարկվել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական Toyota Land Cruiser-ը
6511:54Մեքենան բախվել է պատին. վարորդի դին դուրս են բերել փրկարարները
167Երեկ, 23:245 երեխաների մայրը փորձել է ինքնասպան լինել
153Երեկ, 23:18