«Արցախի նման պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել». Հայկ Խանումյան
![]() ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Արցախի պետական համակարգի բոլոր ոլորտներում էլ հետպատերազմյան շրջանում օրուգիշեր աշխատելու մեծ ճակատ կա։ Ընդ որում, անվտանգային միջավայրը հաշվի առնելով՝ առավելապես պետք է ոչ հրապարակային աշխատել։ Եթե մարդ գալիս է ոլորտ կամ ոլորտներ կառավարելու և առաջին գործը լինում է քարոզչական թիմերի ձևավորումը, որոնք ամեն օր սոցցանցերում նրա մասին գրառում կանեն, նրան ամենազոր ու սուրբ կհռչակեն, ուրեմն այս մարդը ձախողելու է։ Ձախողելու է ոչ թե «Ֆեյսբուք»-ում, որտեղ նա մոլի ֆանատներ ու վարձու ստատուսագիրներ ունի, այլ ձախողելու է իրեն վստահված ոլորտները։ Եթե Լատինական Ամերիկայում պոպուլիզմը կարող է բերել չքավորության, ապա Արցախի նման անվտանգային միջավայր ունեցող պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել։ Եթե պաշտոնյան խնդիրներ լուծելու փոխարեն լայվեր է անում, խոստանում պայքարել, կոչ անում միասնականության՝ ուրեմն անուղղելի հիմար է։ Եթե այդ լայվերի ընթացքում պետական գաղտնիք է հրապարակում կամ պետության անվտանգության սպառնացող այլ տեղեկություն՝ ուրեմն չարագործ է։ Հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |
«Հիշում եմ՝ ինչպիսի շնորհավորական հեռագրեր էին թուրքերը հասցեագրում հայերին 1988 թ. երկրաշարժի օրերին». Սայաթ Շիրինյան
9403:12«Կա միայն մեկ իրական հայկական օրակարգ ու թեմա՝ Արցախը». Վարուժան Գեղամյան
13701:12Ի՞նչ անել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և հետո (տեսանյութ)
15100:30«Աղետը մեծ է, համերաշխությունն էլ պետք է մեծ լինի». Կարո Փայլան
15300:06«Վերջացրեք հա՞ այդ թրքասերի ու թրքատյացի տափակ զեղումները». Հրանտ Խաչատրյան
177Երեկ, 23:30«Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառն ամբողջությամբ կաշխատի»․ տնօրեն
179Երեկ, 21:54