Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բայդենի տանը ևս մի քանի գաղտնի փաստաթուղթ է հայտնաբերվել

1067
Կիրակի, 22 հունվարի, 2023 թ., 14:00
Բայդենի տանը ևս մի քանի գաղտնի փաստաթուղթ է հայտնաբերվել

ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակիցները նախագահ Ջո Բայդենի տանը 13-ժամյա խուզարկությունից հետո հայտնաբերել են ևս վեց գաղտնի փաստաթուղթ, լրագրողներին հայտնել է փաստաբան Բոբ Բաուերը, փոխանցում է BBC-ն:
Որոշ փաստաթղթեր թվագրվում են Բայդենի սենատոր լինելու ժամանակահատվածին, մյուսները՝ փոխնախագահ լինելու ժամանակաշրջանին: «Նախագահը լիազորել է քննիչներին խուզարկել տարածքը՝ տեսնելու, թե արդյոք կա՞ն փաստաթղթեր՝ կապված փոխնախագահի պաշտոնում նրա գործունեության կամ գաղտնի նյութերի հետ»,- ասել է փաստաբանը:
Խուզարկության ժամանակ Բայդենն ու կինը ներկա չեն եղել։