Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը

939
Շաբաթ, 21 հունվարի, 2023 թ., 14:06
Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Շվեդիայի պաշտպանության նախարարի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա չեղարկվել է:
Ենթադրվում էր, որ շվեդ նախարարն Անկարայում քննարկելու էր ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումը, որը Թուրքիան դեռ չի վավերացրել, գրում է РИА Новости-ն:

Նախորդ շաբաթ Անկարան չեղարկել էր Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի այցը։ Դա տեղի էր ունեցել, երբ Քրդական աշխատավորական կուսակցության կողմնակիցները Ստոկհոլմում հակաթուրքական ցույց էին անցկացրել: