Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին՝ Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո
611
Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 22:36
![]() Կարեն Խաչանովն աջակցել է Արցախին՝ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալուց հետո։ Նա տեսախցիկի վրա գրել է. «Artsakh, stay strong!!!» («Ուժեղ մնա, Արցախ»): Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Հանդիպումն ավարտվել է աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովի օգտին 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ու կես ժամ։ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ տուրում Խաչանովը կխաղա ճապոնացի Յոսիհիտո Նիշյոկիի հետ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54

