Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Էդքան հազար երեխու կյանքն իշխանության վրա չազդեց, 15 երեխու կորուստը ո՞նց կազդի». Գեղամ Մանուկյան

553
Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 14:24
«Էդքան հազար երեխու կյանքն իշխանության վրա չազդեց, 15 երեխու կորուստը ո՞նց կազդի». Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի դեպքին. «Էդքան հազար երեխու կյանքը իշխանության վրա չազդեց, 15 երեխու կորուստը ո՞նց կազդի: Ողբերգություն էր եղել, որի դեպքի վայրում բարձրաստիճան ղեկավարությունը՝ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, չկար: Երեկ առավոտյան Պաշտպանության նախարարը սափրվել էր, փողկապը կապել, կոստյումը հագել, իր նոր գնված բավականին թանկարժեք բնակարանից եկել, հասել էր Կառավարության նիստին. սրանք հասկանո՞ւմ են ողբերգության ծավալը: Որևէ մեկին չեմ ուզում պաշտպանել, բոլորը պատասխանատու են, ամեն մեկը իր տեղում, բայց կա քաղաքական պատասխանատվություն»,- համոզմունք է հայտնել Մանուկյանը: