Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հերթական շոուն է». Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին

701
Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 13:42
«Հերթական շոուն է». Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ լրագրողներից է իմացել, որ Գլխավոր դատախազն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին։ «Ես որևիցե տեղեկություն չեմ ստացել ո՛չ Դատախազությունից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որևիցե հարցաքննության ժամանակ ինձ քննչական մարմինները ասել են, որ կարող է նման միջնորդություն լինել: Գիտեք, որ երկար ժամանակ է՝ խոսում են այդ միջնորդության մասին, հետևաբար այսօր պահը ընտրել են՝ շեղելու այն իրավիճակից, որ տիրում է ՀՀ-ում: Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են շեղել: Սա հերթական շոուն է, ես շատ հանգիստ եմ ընդունում»,- ասել է Օհանյանը։

Հարցը քննարկվելու է Ազգային ժողովի հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7-ին։