Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ալիևը Դավոսում ասել է, որ Երևանը հրաժարվում է Բաքվի ու Թբիլիսիի առաջարկից

753
Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 13:00
Ալիևը Դավոսում ասել է, որ Երևանը հրաժարվում է Բաքվի ու Թբիլիսիի առաջարկից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում պատասխանել է Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերին:

Ըստ Report-ի, նա ասել է, որ երկու րոպեն չի բավականացնի պատմելու, թե (բանակցություններն) ինչ փուլում են, ապա հավելել. «Մենք փակուղու մեջ ենք, քանի որ, ցավոք, Հայաստանը չարձագանքեց խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը կլինի շատ պարզ և հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա... Հայաստանը մերժեց եռակողմ ձևաչափով համագործակցելու մեր և Վրաստանի առաջարկը: Առաջարկն էր՝ Վրաստանում կազմակերպել ղեկավարների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Եթե ​​կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի ապահով կդառնա»,- ասել է Ալիևը: