«ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է մշակում Ռուսաստանի դեմ». Շառլ Միշել
![]() Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրոմիությունը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում այս հարցի շուրջ բանավեճը բարդանում է: «Գրեթե մեկ տարի առաջ մենք նույնպես ցավ էինք զգում, ցնցվում ռուսական դաժանությունից, որն այսօր տեսնում ենք Սոլեդարում, Բախմուտում և շատ այլ բնակավայրերում։ Օրեր առաջ սարսափելի հարված եղավ Դնեպրի բնակելի բազմահարկ շենքին, ինչի հետևանքով 40-ից ավելի մարդ զոհվեց.. Նրանք ոչնչացնում են ձեր ենթակառուցվածքները, հրետակոծում ձեր քաղաքները: Ինչո՞ւ, որովհետև դուք ուզում եք լինել ազատ ուկրաինացիներ, դուք ուզում եք գնալ ձեր ճանապարհով: Դուք ընտրել եք ժողովրդավարությունը»,- ասել է Միշելը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում։ «Շուտով կկայանա Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը, և հուսով եմ, որ մենք կկարողանանք արտահայտել մեր աջակցությունն Ուկրաինային և նրա շարժմանը դեպի Եվրոպական միություն»,- հավելել է նա: Փետրվարին Կիևում տեղի է ունենալու Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
