Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«5 լիտրանոց բենզինի տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ». Փաշինյանը մանրամասներ հայտնեց

586
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 11:54
«5 լիտրանոց բենզինի տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ». Փաշինյանը մանրամասներ հայտնեց

«Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, բնականաբար, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ։ Դրանից հետո պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»,- Կառավարության նիստին՝ ներկայացնելով Ազատ գյուղում տեղակայված զորամասում բռնկված հրդեհի հանգամանքները, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։