Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
![]() Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարը՝ խաղաղ բնակչությանը թողնելով առանց գազամատակարարման: Հունվարի 17-ի առավոտվանից Արցախում ամբողջությամբ դադարեցվել է գազամատակարարումը: Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:Երեկոյան ադրբեջանական կողմը կարճ ժամանակով վերականգնել է գազամատակարարումը, իսկ «Արցախգազ» ընկերությունը իրականացրել է համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարարումն ապահովելու նպատակով, որից հետո Ադրբեջանը կրկին անջատել է գազամատակարարումը: Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և հունվարի 17-ին կազմակերպել է Արցախում մնացած օտարերկրյա քաղաքացիների մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է։ Շրջափակման պատճառով ծանր հիվանդներին բուժման նպատակով Հայաստան տեղափոխելը շարունակվում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
