Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի». Էդմոն Մարուքյան

660
Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 11:30
«Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի». Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել. «Ադրբեջանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը սպառազինությամբ շրջափակում է գազամատակարարումը, ինչպես նաև շրջափակում է կյանքի բոլոր հիմնական կարիքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների համար։ Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի»: