Ռուսաստանն ինքը պետք է վճարի այն ամենի համար, ինչ ոչնչացրել է. Էստոնիայի վարչապետ
![]() Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է իրավական մեխանիզմներ ստեղծի, որոնք թույլ կտան բռնագրավված ռուսական ակտիվների փոխանցումը ԵՄ՝ փոխհատուցելու Ուկրաինային ռուսական ագրեսիայի պատճառած վնասը։ Այս մասին նա հայտարարել է ERR-ին տված հարցազրույցում: Վարչապետը հիշեցրել է, որ 2022 թվականի մարտի 9-ից առաջ է մղում ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու գաղափարը։ «Անարդար է, երբ Ռուսաստանը ոչնչացնում է Ուկրաինայի ենթակառուցվածքը, իսկ մեր հարկատուներն օգնում են Ուկրաինային: Ռուսաստանն ինքը պետք է վճարի ավերվածի համար»,- բացատրել է Կալլասը: Նա նաև նշել է, որ ակտիվների սառեցումը չի հանգեցնում այդ ակտիվների սեփականությանը, միայն սահմանափակում է դրանց օգտագործումը սառեցման տևողության ընթացքում: «Որպեսզի կարողանանք գույքը խլել, պետք է լինի իրավական հիմք՝ հանցագործություն կամ որևէ այլ պատճառ, որը թույլ է տալիս բռնագրավել: Քանի որ մենք (ԵՄ երկրները-խմբ.) օրենքի գերակայություն ենք, բնականաբար, այդ որոշումները պետք է համապատասխանեն բոլոր կանոններին, այդ թվում՝ միջազգային»,- ընդգծել է Կալլասը։ Վարչապետը նշել է, որ դեկտեմբերի վերջին ինքը հանձնարարել է արտաքին գործերի և արդարադատության նախարարությանը Էստոնիայի մակարդակով իրավաբանորեն ճիշտ լուծում մշակել։ «Ինչպես մենք արեցինք տարբեր իրավիճակներում, երբ մեր փորձն օրինակ ծառայեց մյուսների համար: Այսինքն՝ մենք կօգնենք՝ Եվրոհանձնաժողովին կայացնել այս որոշումները, քանի որ մեր իրավական տարածքները բավականին նման են: Եվ հիմա այս լուծման որոնումն ընթացքի մեջ է»,- հավելել է Կալլասը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
