Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողներին առաջարկվում է կամավոր զորակոչվել ռուսական բանակ
![]() Օտարերկրյա քաղաքացիները ստանում են ռուսական բանակի շարքեր զորակոչվելու առաջարկներ՝ Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերումն արագացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ «Ռուսաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար հերթագրված օտարերկրյա քաղաքացիներին հրավիրում են կամավոր զորակոչվել բանակի շարքերը և ավտոմատ կերպով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռոստովի մարզի Կադամովսկու զորավարժարանում Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական օկուպացիոն ուժերի ստորաբաժանումները նախապատրաստելու և հետագայում հավաքագրելու նպատակով սպասվում է մոբիլիզացված ստորաբաժանումների ժամանում։ «Առաջին հերթին հավելյալ համալրումը վերաբերելու է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը և «Բարս» ջոկատներին, որոնք անընդհատ կադրեր են կորցնում Ուկրաինայում»,- ասվում է զեկույցում։ Նաև, ըստ Գլխավոր շտաբի, ճնշում է գործադրվում Մոսկվայի կոմերցիոն կառույցների վրա՝ միջոցների փոխանցման միջոցով ֆինանսապես աջակցելու ռուսական զինված ուժերին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
