2023 թվականին ՀԱՊԿ 4 զորավարժություններից 3-ը կանցկացվեն Բելառուսում
![]() 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ 4 զորավարժություններից 3-ը կանցկացվեն Բելառուսում, STV-ի եթերում ասել է հանրապետության Անվտանգության խորհրդի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։ Նրա խոսքով՝ խոսքը «Փոխազդեցություն», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունների մասին է։ «Այս ամենը տեղի կունենա մեր երկրի տարածքում սեպտեմբերին»,- ասել է Մուրավեյկոն։ Նա նաև հավելել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ։ Ըստ Մուրավեյկոյի՝ 2 երկրների զինված ուժերը կվարժվեն հետախուզական և հակահարվածային հարձակումներով։ Նա ընդգծել է, որ Բելառուսի իշխանությունները պատրաստ են «Ուկրաինայի կողմից ցանկացած սադրիչ գործողության»։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք պետք է տեղի ունենային 2023 թվականին ՀՀ-ում, այնտեղ չեն կայանալու։ Նրա խոսքով, Երևանը մանևրներն աննպատակահարմար է համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
