Իրանը հայտարարել է Ռուսաստանից կործանիչներ գնելու մասին
![]() Իրանը Ռուսաստանից Սու-35 կործանիչներ է գնել. օդանավի մատակարարումն սպասվում է գարնանը, տեղական լրատվամիջոցներին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին։ Հեյդարին ասել է, որ Իրանը նաև այլ զինտեխնիկա է պատվիրել Ռուսաստանին, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռային համակարգեր և ուղղաթիռներ, որոնց մեծ մասը շուտով կստանա։ 2022 թվականի դեկտեմբերին Իրան ռուսական Սու-35 ինքնաթիռների ծրագրված մատակարարման մասին հայտնել է իսրայելական i24news հեռուստաալիքը՝ հղում անելով արևմտյան աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով, ըստ ամենայնի, խոսքը գնում է 24 Սու-35 կործանիչների մատակարարման մասին, որոնք ի սկզբանե արտադրվել են ռուսական կողմից Եգիպտոսի համար՝ ԱՄՆ-ի կողմից խափանված գործարքի շրջանակներում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
