Ուկրաինայում մեկ օրում այնքան զինամթերք է սպառվում, որքան Գերմանիան արտադրում է կես տարում
![]() Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ Ուկրաինան մեկ օրում ծախսում է այնքան զինամթերք, որքան Գերմանիան արտադրում է վեց ամսում։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն ստիպված է այդքան զինամթերք ծախսել։ Նա հավելել է, որ մոտ ապագայում Գերմանիայի պաշարները կարող են վերջանալ։ Նրա խոսքով, պատերազմական տնտեսությունը կնշանակի, որ Գերմանիան, համաձայնեցնելով ՆԱՏՕ-ի և Եվրոպայի գործընկերների հետ, «իր վրա է վերցնում նախաձեռնությունը և կոչ է անում եվրոպական պաշտպանական ընկերություններին պատերազմի հետ կապված ավելի շատ զենք և զինամթերք արտադրել»: Ավելի վաղ Գերմանիայի Բունդեսթագի ռազմական անձնակազմի հարցերով հանձնակատար Եվա Հոգլը հայտարարել էր, որ հատուկ հիմնադրամի ծավալը, որը ստեղծվել է գերմանական զինված ուժերի պաշտպանական ծրագրերի ֆինանսավորման համար, պետք է եռապատկվի։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
