Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինայի ԶՈՒ-ն հերքել է Սոլեդարի «գրավման» մասին ՌԴ հայտարարությունը

678
Ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ., 16:48
Ուկրաինայի ԶՈՒ-ն հերքել է Սոլեդարի «գրավման» մասին ՌԴ հայտարարությունը

Ռուսները չեն գրավել Սոլեդարը. քաղաքի իբր «գրավման» մասին ռուսների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի զորքերի արևելյան խմբավորման խոսնակ Սերգեյ Չերևատին, փոխանցում է РБК-Украина-ն։

«Քաղաքում այս պահին մարտեր են ընթանում»,- ասել է նա: